Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էյ, ո՞վ կա այդտեղ, կամ մի քանի հարցեր, որոնք պատասխան են պահանջում

Էյ, ո՞վ կա այդտեղ, կամ մի քանի հարցեր, որոնք պատասխան են պահանջում
20.04.2026 | 10:37

1․ Ինչու՞ լուծարվեց Արկադի Վոլսկու գլխավորած հատուկ կառավարման կոմիտեն Լեռնային Ղարաբաղում։

Ինչու՞ չեղարկվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն դառնալու և Հենրիկ Պողոսյանին այդ կազմավորման ղեկավար նշանակելու նախագիծը։

Ի՞նչ դեր խաղաց այդ հարցում Ադրբեջանի կոմկուսի 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն և ի՞նչ աջակցություն ուներ նա ԼՂ այդ ժամանակաշրջանի (1989 թ.) առաջնորդներից։

2. Որքանո՞վ էր զգալի ՍՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղար Ալեքսանդր Յակովլևի դերը Ղարաբաղի «Կռունկ» կոմիտեի ստեղծման գործում։

3. Ինչու՞ Եվգենի Պրիմակովի հրահանգով Հեյդար Ալիևը ստեղծեց Ադրբեջանի ժողովրդական ճակատը (Արազ և Զարդուշտ Ալիզադե եղբայրներ, Արզու խանում և այլք), և ինչպե՞ս այն օգտագործվեց Ղարաբաղյան հակամարտության էսկալացման գործում։

Եթե մարդ է մնացել, որ կցանկանա արձագանքել, այդ ժամանակ կտամ ևս մեկ հարց. ի՞նչ հարց քննարկելու համար Պրիմակովը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կազմակերպեց Ադրբեջանի և ԼՂ-ի ղեկավարների հանդիպումը։

Հիշե՛ք՝ մենք անկախությունն իսկապես նվաճել ենք ծանր պայքարի գնով։ Եվ այդ պայքարն ու հաղթանակը՝ դիվանագիտական ու նաև «չերևացող» ճակատներում, ոչնչով չեն զիջել բացահայտ մարտական գործողություններին...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3592

Մեկնաբանություններ